Լրահոս

28.07.2011 15:45


Սերժ Սարգսյան. «Կազանում մենք իրականում շատ մոտ էինք հաջողությանը»

Սերժ Սարգսյան. «Կազանում մենք իրականում շատ մոտ էինք հաջողությանը»

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կազանում իրականում շատ մոտ են եղել հաջողությանը:

–Անհրաժեշտ է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու, անվտանգության երաշխիքներ ունենալու և իր պատմական հայրենիքում զարգանալու օրինական իրավունքը. այն պարտավոր են հարգել բոլորը,–ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նաև ավելացրել է, որ հայ ժողովրդի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին հնչեցրած արտահայտությունները հարիր չեն ոչ միայն երկրի ղեկավարին, այլև նորմալ մարդուն։

–Լեռնային Ղարաբաղում նախագահական երեք ընտրություններ են տեղի ունեցել, և բոլոր երեք նախագահներն ընտրվել են ժողովրդի կողմից։ Նրանցից ոչ մեկն իշխանությունը ժառանգություն չի ստացել, և այդ պատճառով էլ, Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունները, ի տարբերություն իրենց ատելությունը թաքցնել անկարող հարևան երկրի իշխանությունների, իրենց թույլ չեն տա վիրավորական հայտարարություններ անել։ Իսկ թույնով լցված մարդիկ ի վիճակի չեն ճիշտ որոշումներ կայացնել, դրա համար էլ նման իրավիճակում եվրոպական կառույցների աջակցությունը Ղարաբաղին ուղղակի անհրաժեշտություն է,-ընդգծել է ՀՀ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը