Մեծամորի ՔՊ-ական համայնքապետը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ Օրինակ՝ շարժիչի հզորությունը պետք է լինի առնվազն 3,5 աշխատանքային ծավալով եւ ոչ պակաս 250 ձ/ուժ-ից, պետք է ունենա all wheel drive համակարգ, տարատեսակ այլ հաճելի մանրուքներ, իսկ վազքը պետք է լինի ոչ ավելի, քան 60 հազար կմ։ Այսինքն՝ կարող է ձեռք բերվել նաեւ մասնավոր անձից եւ լինել օգտագործված։ Մեզ ասացին, որ համայնքապետը դա հատուկ է արել, որպեսզի կոնկրետ անձից ձեռք բերվի կոնկրետ մեքենա։ Մրցույթն առաջին փուլով չի կայացել, քանի որ տվյալ անձը փաստաթղթերը թերի է ներկայացրել ու չի կարողացել մասնակցել։
Eauction.armeps.am կայքում այս պահին նշված է, որ մարտի 25-ի դրությամբ մրցույթը չի կայացել։ Եվ հիմա, մեր տեղեկություններով, նորից են ուզում անցկացնել, որ անպայման ձեռք բերեն հենց այդ մեքենան։ Նկատենք, որ քաղաքապետերը հիմնականում ցածր դասի եւ ոչ թանկարժեք մեքենաներ են ձեռք բերում, օրինակ՝ Toyota Camry, որն առնվազն կրկնակի էժան է Prado-ից, քանզի 60-70 հազար դոլարանոց մեքենան փոքր համայնքի համար մեծ ճոխություն է։ Բայց Մեծամորի համայնքապետը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ամենագնացով ման գալ։ Մեծամորի համայնքապետարանի հեռախոսահամարները չպատասխանեցին, որպեսզի պարզաբանում ստանայինք, թերեւս աշխատանքային ժամն էլ այստեղ կարճ է»: