Լրահոս

28.07.2011 15:43


Կիպրոսի կառավարությունը հրաժարական է տալիս

Կիպրոսի կառավարությունը հրաժարական է տալիս

Կիպրոսի Հանրապետության կառավարության բոլոր 11 նախարարները դիմել են երկրի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին՝ ներկայացնելով իրենց հրաժարականները։ Այս ամենը տեղի է ունենում իշխող կոալիցիայի փլուզման համապատկերում։

Ենթադրվում է, որ նախարարները կմնան գործառույթն իրականացնողների դերում, մինչև չկայացվի համապատասխան որոշում նոր նախարարների նշանակման մասին։

Իշխող կոալիցիայի մաս կազմող «Ժողովրդավարական կուսակցությունը» հետ է կանչել իր նախարարներին։ Հիմա աջ Խրիստոֆիասի «ԱԿԵԼ» կուսակցությունը և կենտրոնամետ «Ժողովրդավարական կուսակցությունը» պետք է որոշեն՝ հնարավո՞ր է արդյոք կոալիցիայի աշխատանքների շարունակումը։

Հիշեցնենք, որ քաղաքական ճգնաժամը Կիպրոսում սկսվեց հուլիսի 11-ին, երբ ծովային ռազմաբազայում տեղի ունեցավ հզոր պայթյուն, և 13 մարդ զոհվեց։ Վնասն այնքան մեծ էր, որ Կիպրոսի ԿԲ–ի ղեկավար Աթանասիոս Օրֆանիդիսը հայտարարել է, թե Կիպրոսը կարող է միանալ այն երկրներին, որոնք ԵՄ–ի և ԱՄՀ–ի վարկերի կարիքն ունեն։ Կիպրոսում մի քանի օր շարունակ բողոքի ցույցեր էին. ցուցարարները պահանջում էին նախագահի հրաժարականը։ Մինչ այդ հրաժարական էին տվել երկրի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները։

Այս խորագրի վերջին նյութերը