Լրահոս

04.04.2022 21:21


Ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող

Ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է նրա վնասվածքի մասին ԶԼՄ–ներում տարածված լուրը։ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նախագահը վնասվածքը ստացել է մեկ շաբաթ առաջ։

«Ոչ մի սենսացիոն բան չկա, ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում։ Նախագահ Քոչարյանն այժմ տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։ Հանրահավաքին կմասնակցի նախագահը, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից»,–ասաց Միկոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը