Լրահոս

28.07.2011 15:21


Լոռու մարզպետ է նշանակվել Արթուր Նալբանդյանը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը Լոռու մարզպետ է նշանակել Ալավերդու նախկին քաղաքապետ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության Թումանյանի տարածքային կազմակերպության ղեկավար Արթուր Նալբանդյանին: Նա 2005 թվականից երկու անգամ ընտրվել է Ալավերդու քաղաքապետ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ Ա. Նալբանդյանը վայելում է քաղաքի բնակիչների հարգանքը, և մեր լավագույն քաղաքապետերից մեկն է, կարողանում է մարդկանց համախմբել և իր շուրջը հավաքել:

Լոռու մարզպետի պաշտոնից Արամ Քոչարյանի հրաժարականը կառավարությունը ընդունել էր հուլիսի 14-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը