Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք ՓՈՒԼԱՅԻն, կստանաք ՓԱԹԵԹԱՅԻՆ, բայց արդեն այնպիսին, որում անգամ ակնարկ չի լինի Արցախի մասին։ Ընդ որում, «փաստերով» կապացուցենք, որ դեռ վաղուց իբր նախկիններն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն «ընկալմամբ», ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը պետք է պահպաներ սոսկ իր հայկականությունը Ադրբեջանի կազմում, ոչ ավելին, ուստի «նոր» պահանջները հղի են մեծ վտանգներով։
Ի դեպ, ԱՄՆ֊ը հենց ինքն է այն առաջին պետություններից, որ ծնվել է ազգային ինքնորոշման իրավունքի հենքով, ընդ որում, «հիմնադիր հայրերը» ոչ միայն հորինել են «Ամերկայի Միացյալ Նահանգներ» անվանումը, այլև 250 տարի առաջ ապացուցել են, որ ամերիկացիները և անգլիացիները նույն ազգը չեն։
Հ.Գ. Մենք բարոյական իրավունք չունենք շեղվելու միջազգային նվազագույն սկզբունքներից ու Սահմանադրության հիմնադրույթներից, մենք պարտավոր ենք շարունակել Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունը և այո, հստակ նախապայման առաջադրել, որ եթե չի ընդունվում արդեն իսկ կայացած պլեբիսցիտը, ապա առնվազն որպես փոխզիջումային տարբերակ՝ սեղմ ժամկետում և հստակ ընթացակարգով պետք է երաշխավորվի նոր պլեբիսցիտ, որի արդյունքները պետք է հարգվեն աներկբա։ Առանց այս ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ, ցանկացած բանակցություն իմաստազուրկ է։ Ողջամտությունը թելադրում է, որ ամեն գնով հարկ է գնալ այս քայլին, միևնույն է՝ Արցախը չի մնա Ադրբեջանի կազմում ....
Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք փուլային, կստանաք փաթեթային

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից