Լրահոս

04.04.2022 11:49


Կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422581-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2048 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2983263 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2162 պացիենտ, նվազել է 11-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410124 անձ` վերջին մեկ օրում 18 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով որևէ մեկը չի մահացել: Ընդհանուր մահվան դեպքերի թիվը 8617 է:

Այլ հիվանդության պատճառով, երբ պացիենտն ունեցել է նաև կորոնավիրուսային հիվանդություն, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1678 է:

Այս խորագրի վերջին նյութերը