Լրահոս

04.04.2022 10:28


Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու Toyota Camry-ն, վերջինս գլխիվայր շրջվել և մասամբ փակել է ճանապարհը

Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու Toyota Camry-ն, վերջինս գլխիվայր շրջվել և մասամբ փակել է ճանապարհը

Այսօր, ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 42 կմ հատվածում բախվել են Toyota Camry և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բախման հետևանքով Toyota-ն գլխիվար շրջվել է, մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը