Ցանկանում ենք տագնապ բարձրացնել. մենք արդեն Արցախը կորցնելու ճանապարհին ենք. Վահե Հակոբյան
Այն, ինչի մասին խոսում էինք 4 տարի, մոտեցել է իր գագաթնակետին և սահմանին, և մենք շուտով կկորցնենք Արցախը, այնուհետև կկորցնենք Հայաստանն ու մեր պետականությունը, մեր օրհներգն ու գերբը: Այս մասին ապրիլի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը:
«Մենք ցանկանում ենք տագնապ բարձրացնել, որպեսզի մեր հասարակությունը գիտակցի, որ մենք արդեն Արցախը կորցնելու ճանապարհին ենք: Այս կառավարությունը հստակ քայլերով մեղ դրան է տանում: Առանց Արցախի գոյություն չի ունենա նաև Հայաստանը»,-ընդգծել է ընդդիմադիր գործիչը՝ մեկնաբանելով ընդդիմադության հանրահավաքը, որը պետք է տեղի ունենա ապրիլի 5-ին:
Նա նաև մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում կայանալիք հանդիպումը:
«Վստահ եմ, որ իր ընդունած քաղաքականության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից կվերադառնա՝ ժողովրդի մեջքի հետևում ևս մեկ փաստաթուղթ ստորագրելով»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր և հաջորդ օրերին ընդդիմությունը տեղեկատվական ակցիաներ է իրականացնելու՝ կապված առաջիկա հանրահավաքի հետ: