Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ եթե իշխանությունները չգնան արտահերթ ընտրությունների, ՀԱԿ–ը կմասնակցի՞ հերթական ընտրություններին, ասել է, որ արտահերթ ընտրությունները ոչ թե նպատակ են, այլ միջոց։
–Եթե, ասենք, սեպտեմբերին կամ հոկտեմբերին մեզ չի հաջողվում Հայաստանում հասնել օրինական, լեգիտիմ իշխանության, ի՞նչ է՝ այդ նպատակը դադարո՞ւմ է նպատակ լինելուց։ Իհա՛րկե ոչ։ Մենք ասել ենք, որ պայքարելու ենք հանուն այդ նպատակի, հանուն ժողովրդի կողմից լիազորված իշխանության ձևավորման, և գնալու ենք մինչև վերջ։ Մինչև վերջ չի նշանակում մինչև սեպտեմբերի, հոկտեմբերի կամ էլ այլ ամսվա վերջ։ Մինչև վերջ նշանակում է մինչև նպատակի իրագործում։ Չլինի հոկտեմբերին, ամեն ինչ կանենք, որ լինի նոյեմբերին,–ասել է նա։
ՀԱԿ–ը կմասնակցի՞ հերթական ընտրություններին

7or.am