Քաղաքական

02.04.2022 21:22


Պարեկների մեքենաները կպատվեն ճաղավանդակով․ ծախսվել է 21 մլն դրամ

Պարեկների մեքենաները կպատվեն ճաղավանդակով․ ծախսվել է 21 մլն դրամ

ՀՀ ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից մոտ 2.5 միլիարդ դրամի ծառայողական մեքենա է գնել, ընդհանուր՝ թվով 140 հատ: Այս մասին հայտնում է 168․am-ը։

Նույն «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը նաև 21 միլիոն 700 հազար դրամի մեկ անձից գնում է կատարել՝ ինչպես այդ, այնպես էլ՝ այլ պարեկային մեքենաներում ճաղավանդակներ տեղադրելու համար։ Գնման պայմանագրի համաձայն՝ պարեկային մեքենաների հետնամասը պետք է ձևափոխվի և պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։

Տրանսպորտային մեքենաների երկրորդ շարքը պետք է ապահովված լինի ձերբակալված անձանց համար անհրաժեշտ մետաղական խցիկով, մեքենայի հետնամասը՝ ապակիները, տանիքը, պետք է պատված լինեն մետաղական ցանցով։

«Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը պատվիրել է 700 հատ մեքենայի ճաղավանդակ. միավորի գինը 31 հազար դրամ է։

Այս խորագրի վերջին նյութերը