Կարծիք

02.04.2022 13:05


Մնում է հորդորել, որ հետ գաք ընկերներ, մենք իրար պետք ենք, մեր սենյակները չհավաքած, ուրիշի այգին ենք կոխրճում

Մնում է հորդորել, որ հետ գաք ընկերներ, մենք իրար պետք ենք, մեր սենյակները չհավաքած, ուրիշի այգին ենք կոխրճում

Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ Ռուսաստանի վրա բոչկա գլորողները, որոնք հակադավաճան էին մինչև պատերազմն ու պատերազմից որոշ ժամանակ անց, այժմ ավելի շատ Ռուսաստանին են ատում, քան դավաճաններին։

Այդպես է, երբ հիմնական մեղավորից վեկտորդ փոխում ես ուրիշի վրա՝ միտքդ զբաղվում է միայն նրա դեմ հիմնավորումներ փնտրելով ու կամաց-կամաց սկսում ես այդ ենթադրյալ մեղավորին ավելի ատել, քան հայրենիքիդ դավաճաններին։ Այդ հարցում ամեն օր, ամեն ժամ օգնում է Ազատություն ռադիոն։

Իսկ երբ միտքը դառնում է կպչուն (իդեա ֆիքս), էլ չի լինում հույզերը վերադաձնել իրական մեղավորի դեմ․ արժանապատվության հարց է դառնում չվերադառնալը, որովհետև էդքան հիմնավորումներով ավազե ամրոց է կառուցվել էգոյի հաշվին, հո չի՞ փլվի։ Դրանից էլ օգտվում են դավաճաններն ու հայերի թշնամիները՝ շատ լավ իմանալով, որ երբ հայը էգոյի վրա միտք է կառուցում, նա այլևս չի վերադառնա բուն նպատակին։

Այս տրամաբանությամբ են աշխատել նաև Սասնա լրտեսները։ Ցույց են տվել, թե իբր հակաթուրք են, սակայն Թուրքիային նույնացնելով Ռուսաստանի հետ, ողջ իմաստային, մտային, գովազդային աշխատանքը կատարել են միայն Ռուսաստանի դեմ։ Եվ նրանց համար ոչ դավաճաններն են թշնամի, ոչ էլ թուրքերը, միայն ու միայն Ռուսաստանը, այսինքն նա, ում դեմ պայքարում է արևմտյան օլիգարխիան։ Սրանք էլ ծախված են այդ օլիգարխիային։

Մնում է հորդորել, որ հետ գաք ընկերներ, մենք իրար պետք ենք, մեր սենյակները չհավաքած, ուրիշի այգին ենք կոխրճում։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը