Կրակոց Երևանում 1 հոգի հրազենային․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճ և արնանման հետքեր
Երեկ, ապրիլի 1-ին, վիճաբանություն-կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, 10 րոպե անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարված մասին բացատրություն տալու։
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 25-ամյա Համլետ Սարգսյանը, ով եղել է դանակահարված և 26-ամյա Վռամ Պողոսյանը, ով եղել է հրազենային վնասվածքով։
Հարուցվել է քրեական գործ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Բաբաջանյան փողոցի 115 շենքի բակային հատվածում, որտեղ էլ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ և արնանման հետքեր։
Անհայտ անձինք փորձել են դեպքի վայրում հեռացնել հետքերը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունները հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք՝ հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի, 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանշներով հարուցվել է քրեական գործ։