Աշխարհ

02.04.2022 11:31


Չենք կարող երկիրն առանց գազ թողնել. Մոլդովան չեզոք կլինի ու չի միանա հակառուսական պատժամիջոցներին. Մոլդովայի նախագահ

Չենք կարող երկիրն առանց գազ թողնել. Մոլդովան չեզոք կլինի ու չի միանա հակառուսական պատժամիջոցներին. Մոլդովայի նախագահ

Մոլդովան պատրաստվում է չեզոքություն պահպանել և պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի Դաշնության դեմ: Այս մասին հայտարարել է նախագահ Մայա Սանդուն Radio Europa Liberă-ին տված հարցազրույցում։

Ինչպես պարզաբանել է Մայա Սանդուն, այս կերպ պետությունը կարող է մնալ առանց ռուսական գազի և էլեկտրաէներգիայի։

«Կարո՞ղ ենք այսօր երկիրը թողել առանց բնական գազի և առանց էլեկտրականության, ո՛չ, չենք կարող, ո՛չ հանուն մեր քաղաքացիների, ո՛չ էլ հանուն Ուկրաինայի 100 հազար փախստականների, որոնցից 50 հազարը երեխաներ են»,-ասել է Մոլդովայի նախագահը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մոլդովան «վայելում է իր արևմտյան գործընկերների լիակատար աջակցությունը», և նրանք «կփորձեն օգնել Քիշնևին էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ գտնել»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Այս խորագրի վերջին նյութերը