Լրահոս

02.04.2022 10:59


Տավուշում 18-ամյա վարորդը ГАЗ 53-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր 4-ամյա որդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Տավուշում 18-ամյա վարորդը ГАЗ 53-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր 4-ամյա որդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18։00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակից առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մահացածը վարորդի եղբոր որդին էր:

Այս խորագրի վերջին նյութերը