«Ոտնահարում են 14 հազար վանաձորցու քվեն. սա իշխանության զավթում է». «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ
Իշխանությունները չկարողանալով Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթել, ստիպված գնում են բոլոր հնարավոր այն ճանապարհներով, որոնցով կհասնեն իրենց ուզածին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գոռ Բադյանը։
Նշենք, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Տեղական ինքնակառավարման մասին օրենքում: Նախագծով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-որ պատճառով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել:
«Վանաձորի մոտավորապես 14 հազար քաղաքացի ընտրել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքին։ Եվ այսօր պետական մակարդակով ոտնահարում են այդ 14 հազար հոգու քվեն։ Ես ուղղակի իմ պրակտիկայում չեմ հանդիպել նման ճանապարհով իշխանությունը զավթելու գործընթացի։ Սա իշխանության զավթում է՝ կառավարչական մեքենան օգտագործելով»,-նշեց Բադյանը։
Հարցին՝ արդյոք դաշինքն այս ընթացքում որեւէ քայլեր ձեռնարկելո՞ւ է, խմբակցության անդամը պատասխանեց, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը վանաձորցիների հետ միասին գնալու է օրինական բոլոր քայլերի.
«Մենք ցուցաբերել ենք համբերատարություն, կոչ ենք արել այսօրվա իշխանություններին, որպեսզի գան կառուցողական դաշտ եւ այդ ճգնաժամը լուծել՝ ի շահ վանաձորցու։ Սակայն մեր բոլոր առաջարկները մնացել են անարձագանք։ Այսքանից հետո մենք կգնանք քայլերի, մեր ձայնը կբարձրացնենք, մենք պայքարելու ենք հանուն վանաձորցու քվեի, հանուն արդարության։ Դեկտեմբերից այս ճգնաժամը կա, քաղաքը չի կառավարվում։ Վանաձորցիները բազում խնդիրներ ունեն, որոնք լուծման կարիք ունեն։ Իշխանական որոշակի ներկայացուցիչներ փորձում են ապացուցել, որ այս նախագիծն ուղղված է ՏԻՄ-ը փրկելուն, այնինչ դեկտեմբեր ամսից լեգիտիմ ընտրություններով կար ընտրված քաղաքապետ, բայց քանի որ ընտրվածն իշխանական թեւի ներկայացուցիչ չէր, իշխանությունը գնաց այսպիսի չմտածված քայլի»։
Դիտարկմանը, որ Վեդիում տեղի ունեցած ընտրությունների տարբերակին գուցե արժանանա նաեւ Վանաձորը, Գոռ Բադյանը չբացառեց, նշելով, որ Վեդիի օրինակն իշխանության ներկայացուցիչների մոտ հույս է տվել, որ Վանաձորում նույնպես կունենան իրենց համայնքապետը.
«Կարծում եմ՝ իրենց շարժաթիռը հենց դա է, որ եթե Վեդիում ստացվեց, ապա Վանաձորում էլ կստացվի։ Համոզված եմ, որ Վեդիի օրինակն այստեղ էլ կփորձեմ իրականացնել, բայց ես չեմ կասկածում վանաձորցու արժանապատվության վրա։ Սա կոչվում է հաղթանակ գողանալ»։

Աղբյուրը`