Հինգշաբթի օրը Դաղստանի ՆԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ըստ նախնական տեղեկությունների` Մախաճկալայում սպանվել են հանրապետության նախագահի մամլո խոսնակ Հարուն Կուրբանովը և նրա վարորդը։
«ՌԻԱ Նովոստի»–ն տեղեկացնում է, որ հանցագործները Կուրբանովի մեքենան այն ժամանակ են գնդակահարել, երբ նա տնից դուրս էր գալիս և մոտենում մեքենային։ Գործի մանրամասները բացահայտվում են, հետաքննությունը շարունակվում է։
Տեղեկացնենք, որ Հարուն Կուրբանովը 2008թ. ՌԴ նախագահի հրամանով նշանակվել էր Դաղստանի ազգային քաղաքականության և արտաքին կապերի նախարար, սակայն 2010թ. որոշել էր ինքնակամ հեռանալ պաշտոնից։ Նույն թվականի մարտին նա դարձել էր Դաղստանի նախագահի մամլո խոսնակ։
Սպանվել է Դաղստանի նախագահի մամլո խոսնակը