Մ. Շահգելդյան. «Երկխոսության գործընթացը չի նշանակում, որ կողմերը իրար հետ պետք է համաձայնեն բոլոր հարցերում»
Այսօր ՕԵԿ փոխնախագահ, ՀԱԿ–իշխանություն երկխոսության կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Մհեր Շահգելդյանը խոսելով երկխոսության մասին, ասել է, թե բոլորի համար պարզ է, որ երկխոսությունն ընթանում է, որի արդյունքը ձևավորված օրակարգն է։
Հարցին՝ ո՞րը կարող է լինել երկխոսության փոխհամաձայնեցված արդյունքը և հանգրվանը, նա պատասխանել է, թե դրանց մասին կխոսենք ընթացքում, և ավելի առաջ գնալ նպատակահարմար չէ։
Այնուամենայնիվ բանախոսն ընդգծել է, որ երկխոսության գործընթացը չի նշանակում, թե կողմերն իրար հետ պետք է համաձայնեն բոլոր հարցերում, սակայն այն ինքնին արդեն իսկ ենթադրում է քննարկումներ։
Այն դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ եթե իշխանությունները չհամաձայնեն արտահերթ ընտրությունների իրենց պահանջին, ապա իրենք դուրս են գալու երկխոսությունից, Շահգելդյանը պատասխանել է.
–Գալով երկխոսության՝ իրենք արդեն ցույց են տալիս, որ ավելի հակված են քննարկման ճանապարհով գնալ,–ու հավելել,–եթե նրանք այսօր պատրաստակամություն են հայտնել և գնում են երկխոսության, ապա լուրջ մոտեցումը պահանջում է, որպեսզի այսօր ոչ մի կողմը իմպերատիվներ չներկայացնի։ Վերջնագրերի լեզվով խոսելը անընդունելի է, այդ ոճով խոսելը ոչ մի հաջողություն չի ապահովելու։

7or.am