Ինչո՞ւ Ավինյանի համար «շաբաթն ուրբաթից շուտ եկավ». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երեկ հայտարարեց կուսակցության վարչության որոշման մասին, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Այսինքն` նա լինելու է Երևանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն: Թե ինչով էր պայմանավորված նման շտապողականությունը, երբ Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենան 2023 թվականի սեպտեմբերին, իշխանական կուլիսներում տարբեր շշուկներ են պտտվում:
Մեզ հասած խոսակցությունների համաձայն` ՔՊ-ականները մտմտում են Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին, քանի որ ոգևորված են Վեդիի խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից և իրենց հաղթանակից: Իսկ գահավիժող վարկանիշի ֆոնին` գալիք տարին բավական ուշ է, Երևանում էլ հաջողության հասնելու համար:
Սակայն, նույն ՔՊ-ական շրջանակներից ոմանք այլ խնդիր են տեսնում Տիգրան Ավինյանի անունը, որպես թեկնածու, այսքան վաղ հանրայնացնելու վերաբերյալ:Նրանց տարօրինակ է թվում, որ այս կարևոր լուրը հայտնել է ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանը, այլ Վահագն Ալեքսանյանը:
Նման «սենսացիոն» լուրը նախկին լրագրող Փաշինյան Նիկոլը, դժվար թե, զիջեր Ալեքսանյան Վահագին: Ուստի` կամ փորձում են ինչ-որ մի փուլում «քցել» Տիգրան Ավինյանին, կամ զուտ հանրային տրամադրություններն են ստուգում ինչ-ինչ այլ հեռահար նպատակներով»:
Ինչո՞ւ Ավինյանի համար «շաբաթն ուրբաթից շուտ եկավ». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երեկ հայտարարեց կուսակցության վարչության որոշման մասին, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Այսինքն` նա լինելու է Երևանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն: Թե ինչով էր պայմանավորված նման շտապողականությունը, երբ Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենան 2023 թվականի սեպտեմբերին, իշխանական կուլիսներում տարբեր շշուկներ են պտտվում:
Մեզ հասած խոսակցությունների համաձայն` ՔՊ-ականները մտմտում են Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին, քանի որ ոգևորված են Վեդիի խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից և իրենց հաղթանակից: Իսկ գահավիժող վարկանիշի ֆոնին` գալիք տարին բավական ուշ է, Երևանում էլ հաջողության հասնելու համար:
Սակայն, նույն ՔՊ-ական շրջանակներից ոմանք այլ խնդիր են տեսնում Տիգրան Ավինյանի անունը, որպես թեկնածու, այսքան վաղ հանրայնացնելու վերաբերյալ: Նրանց տարօրինակ է թվում, որ այս կարևոր լուրը հայտնել է ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանը, այլ Վահագն Ալեքսանյանը: