Տնտեսական

01.04.2022 10:26


Շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ. «Իրավունք»

Շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` «ՀՀ-ում դեղերի շուկայում առկա խնդիրները» թեմայով: Ոլորտի ներկայացուցիչները մասնավորապես մտահոգություն հայտնեցին «Դեղերի մասին» օրենքում դեղորայքի զուգահեռ ներմուծմանը վերաբերող դրույթի վերաբերյալ:

Պարզվում է` զուգահեռ ներմուծումը սահմանվել է դեղերի գնիջեցման նպատակով, որը գործնականում չի կիրառվում: Ավելին` զուգահեռ ներմուծման անվան տակ շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ` հաճախ նաև սպառնալով ազգային անվտանգությանը: Թե ինչով է սա պայմանավորված` ոլորտի ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ զուգահեռ ներկրողները հետապնդում են գերշահույթ ստանալու նպատակ:

Ինչ վերաբերում է չգրանցված դեղերի ներմուծման արգելքին, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, քննարկման մասնակիցները հորդորեցին որևէ պարագայում արգելքը չվերացնել, որպեսզի ՀՀ մաքսանենգ ճանապարհով դեղորայք չմտնի, քանի որ նմանօրինակ դեղերի նկատմամբ վերահսկողություն չկա, և պատասխանատվություն չեն կրում դեղերի որակի, ժամկետների, կեղծ լինելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը