Ինչու է Փաշինյանն ուռճացնում պատերազմի վտանգն ու քարոզում ռուս խաղաղապահների դեմ
Կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը վտանգի տակ են, որ ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումից «5 է պակաս»։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նաև քարոզեց ռուս խաղաղապահների դեմ, թե բա՝ լավ չեն պաշտպանում։
Նկատենք, որ պատերազմի վտանգի մասին Նիկոլի գնահատականներն ուռճացված էին։ Այո՛, Ադրբեջանն իրեն լկտի է պահում, սադրանքների է գնում, խախտում հրադադարի ռեժիմն ու հոգեբանական ճնշման ենթարկում արցախահայությանը, բայց լայնամասշտաբ պատերազմի հոտ չի գալիս։ Քանզի դա կնշանակի պատերազմ հայտարարել նաև Ռուսաստանին, որի ուղղակի պատասխանատվության տակ է Արցախի անվտանգությունը։ Եթե Ալիևը նման արկածախնդրության գնա, ապա կվերածվի Ադրբեջանի Նիկոլ Փաշինյանի՝ կրկնելով իրենց Աբուլֆազ Էլչիբեյի ճակատագիրը։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Նիկոլն ուռճացնում պատերազմի վտանգը։ Պատասխանը շատ պարզ է։
Կառավարության նիստում Նիկոլը խոսեց պատերազմի վտանգից, «փչացրեց» ռուս խաղաղապահներին ու ասեց, որ ընդունում է Ադրբեջանի հինգ առաջարկները և պատրաստ է խաղաղության պայմանագրին։ Դա «թարգմանաբար» նշանակում է, որ Նիկոլը պատրաստ է ադրբեջանական պայմաններով խաղաղության։
Նիկոլն ուռճացնում է պատերազմի վտանգը և արժեզրկում ռուս խաղաղապահների դերը, որպեսզի վախեցնի Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին, թե բա՝ ավելի լավ է գնանք զիջումների՝ միայն թե պատերազմ չլինի։ Այլ կերպ ասած՝ Նիկոլը թուրքերին ու ադրբեջանցիներին տված իր խոստումի տակից դուրս գալու համար նախապես քարոզչական հիմքեր է ստեղծում, որպեսզի հետո 2020–ի նոյեմբերի 9–ի պես հայտարարի, որ «կյանքեր է փրկել»։
Նիկոլն ակնհայտորեն գնում է թուրք–ադրբեջանական օրակարգի սպասարկման ճանապարհով՝ ակնկալելով սեփական աթոռի պաշտպանություն։ Նա հայ ժողովրդին առաջարկում է հանուն խաղաղության զիջել ... մեր երկիրը։ Իսկ դա ոչ թե խաղաղություն է, այլ նոր՝ ավելի խոշոր պարտություն։
Բացի ամեն ինչից, Նիկոլը նաև վախեցած է։ Նա այնքան է վախենում պատերազմից, որ պատերազմ է բերելու իր զիջողականության պատրաստակամությամբ։
Նիկոլը գրգռել է Թուրքիայի ախորժակը, որն իր արտգործնախարարի շուրթերով հայտարարում է, որ առանց Ադրբեջանի համաձայնության ՀՀ–ի ուղղությամբ ոչ մի քայլ չի անում։ Ըստ Անկարայի՝ ՀՀ–ն պետք է բավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները, որից հետո միայն ակնկալի Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում։ Սրանք էլ այստեղից անընդհատ կրկնում են, որ ամեն ինչի պատրաստ են։
Նիկոլը համաձայնել է Թուրքիայի բոլոր պահանջներին ու հիմա ՀՀ քաղաքացիներին նախապատրաստում է «խաղաղության»։ Դե այնպիսի «խաղաղություն», ինչպիսին բերեց 2018–ից հետո։
Եթե պատերազմ լինի, ապա լինելու միայն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով։ Նա այնպիսի սպասումներ է առաջացրել թուրքերի ու ադրբեջանցիների մոտ, որ մեկ միլիմետր անգամ հետ քայլ անելուց հետո առաջացնելու է մեր թշնամիների ագրեսիվ վարքագիծը։ Պատերազմից խուսափելու անհրաժեշտ նախապայմանը Հայաստանի անունից բանակցողին փոխելն է։ Մեզ անգրագետ, պարտված, նվաստացած, թուրքամետ ու վախեցած ղեկավար պետք չէ։

Կորյուն Մանուկյան