Աշխարհ

01.04.2022 10:20


Բելգորոդի նավթի պահեստում ութ նավթամբար է այրվում

Բելգորոդի նավթի պահեստում ութ նավթամբար է այրվում

Բելգորոդի նավթի պահեստում արդեն ութ նավթամբար է այրվում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը ԱԻ ծառայություններին հղումով։

«Ներկա պահին այրվում է ութ նավթամբար, կա կրակի հետագա տարածման վտանգ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված անձանց թիվն ավելացել է մինչև 170-ի։

«Բելգորոդի հրդեհի վայրում իրականացվում է ուժերի և միջոցների կուտակում։ Այս պահին ներգրավված է ավելի քան 170 մարդ և 50 միավոր տեխնիկա»,-հայտնել են ԱԻՆ-ից։

Հաղորդվում է նաև, որ իրականացվում է այրվող նավթի պահեստին մոտ գտնվող փողոցների տների բնակիչների տարհանում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը