Օրենք Մամիկոն Ասլանյանի կամ վանաձորցուն քվեից զրկելու մասին
Այսօր ՔՊ–ական խմբակցությունն Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել։ Օրակարգում «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում երկու ընթերցմամբ փոփոխություններ կատարելու մասին հարցն է։
Առաջարկում են վարչապետին տալ Սահմանադրությունից չբխող լիազորություններ։ Օրենքի նախագծով ուզում են վաղաժամ դադարեցնել միավորված համայնքի ավագանու լիազորությունները, եթե ավագանու առաջին նիստը չի գումարվում լիազորությունները ստանձնելուց 20 օրվա ընթացքում: Լիազորությունների դադարեցումից հետո, ըստ նախագծի, ՀՀ վարչապետը նշանակում է համայնքապետի պաշտոնակատար՝ մինչև նոր ընտրություններով ավագանու նոր կազմի ձևավորումը:
Ինչպես հայտնի է, ՔՊ–ն ՏԻՄ ընտրությունների ժամանակ պարտվել է խոշոր համայնքներում։ Պարտությունից հետո սրանք բազմաթիվ ապօրինությունների ու ստվերային ճնշումների գնացին Վանաձորում, Վեդիում, Վարդենիսում, Թալինում, Գյումրիում և այլուր։ Կիրառվեցին տարբեր լծակներ՝ տեղերում ՀՀ քաղաքացու քվեն խմբագրելու և գողանալու համար։ Մասնավորապես՝ Վանաձորում Նիկոլ Փաշինյանը կալանավորման ճանապարհով գնաց։ Ապօրինաբար կալանավորեցին ու մինչև հիմա կալանքի տակ են պահում Մամիկոն Ասլանյանին, ով գործող քաղաքապետն էր և Վանաձորի ավագանու մեծամասնության քաղաքապետի նոր թեկնածուն։
Նիկոլենք, իրենց հաճախորդ Էդմոն Մարուքյանին ու մյուս կեղտոտ գործիքներին օգտագործելով, խոչընդոտեցին Ասլանյանի քաղաքապետ դառնալուն։ Վանաձորը մինչև հիմա չունի քաղաքապետ և դա այն պատճառով, որ Ասլանյանը չի կարողանում մասնակցել նիստերին ու քվեարկել։
ՔՊ–ն հիմա ուզում է «օրենքով» խլել վանաձորցու քվեն ու նոր ընտրություններ կազմակերպել՝ մինչև այդ Նիկոլին լիազորություն տալով համայնքապետ նշանակել։ Ասել է թե՝ այս օրենքը կարելի է նաև Մամիկոն Ասլանյանի անունով կոչել։ Ու եթե մի քիչ անկեղծ լինեին քայլարածները, ապա հենց այդպես էլ կգրեին՝ օրենք Մամաիկոն Ասլանյանի կամ այն մասին, թե ինչպես է գողացվելու վանաձորցու քվեն։

Պետրոս Ալեքսանյան