Կոտայքի մարզում բախվել են Lexus LX 470-ն ու Ford Transit-ը. Ford-ն էլ տապալել է էլեկտրասյունը. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Հարություն Բ.-ի վարած Ford Transit մակնիշի և Գյումրիի բնակիչ, 57-ամյա Համլետ Հ.-ի վարած Lexus LX 470 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Ford Transit էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: