Քաղաքական

28.07.2011 12:37


Գագիկ Մինասյան. «Չեմ բացառում, որ օգոստոսի 4-ին քննարկվող հարցերը էապես կպայմանավորեն ողջ հետագա գործընթացի հաջողությունը»

Գագիկ Մինասյան. «Չեմ բացառում, որ օգոստոսի 4-ին քննարկվող հարցերը էապես կպայմանավորեն ողջ հետագա գործընթացի հաջողությունը»

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք «ՀԱԿ–իշխանություն» երկխոսության հետևանքով ընդունվի փոխզիջումային տարբերակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ացնկացման տեսքով, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանըպատասխանել է.

-Ես չեմ ցանկանում կանխորոշել քննարկումների արդյունքները։ Այնուամենայնիվ իմ տեսակետն այն է, որ արտահերթ ընտրություններ չեն լինի։ Մեր փաստարկները, կարծում եմ, համոզիչ կլինեն մեր գործընկերների համար։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ դրական կարծիքի է «ՀԱԿ–իշխանություն» աշխատանքային խմբերի առաջին երկու հանդիպումների մասին։ Անդրադառնալով օգոստոսի 4-ի հերթական  քննարկումներին, Մինասյանն ընգծել է, որ այդ հանդիպմանը քննարկվելու է աշխատակարգի հարցը։

-Չափազանց կարևոր հարց ենք մենք քննարկելու։ Չեմ բացառում, որ այս հարցի քննարկումը և նրա շուրջ ձեռք բերված համաձայնությունը էապես կպայմանավորի մեր ողջ հետագա գործընթացի հաջողությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը