Լրահոս

31.03.2022 22:50


Ապրիլի 1-ից կփակվի Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ հանգույցի առանձին ուղղությունները

Ապրիլի 1-ից կփակվի Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ հանգույցի առանձին ուղղությունները

Երևանի Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

I փուլ-01.04․22թ․—30․04․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն): Այլընտրանքային ճանապարհը՝ Ազատության պողոտա - Սուրենյանց փողոցով,

II փուլ-01.05 22թ․—31․05․22թ.՝ Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի),

III փուլ-01.06․22թ․—30․06․22թ.՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի ուղղությամբ),

IV փուլ-01.07․22թ․—31․07․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Կոմիտասի պողոտա։

Այս խորագրի վերջին նյութերը