Նա միշտ է այդպիսին եղել։ Ալեն Սիմոնյանը «դուխով» է այն դեպքում, երբ Հայաստանում է, պաշտոն ունի և շրջապատված է թիկնապահներով, զորքով։
Ալեն Սիմոնյանն առյուծ է կտրում ԱԺ նախագահ աշխատելիս։ Երբ կարող է խոսափող անջատել տալ, նկատողություն հայտարարել, զորքի օգնությամբ ԱԺ նիստերի դահլիից կին պատգամավորի հեռացնել։
Մինչև ԱԺ նախագահ դառնալն Ալեն Սիմոնյանը հաճախորդ էր։ Մի հին օլիգարխին կից իշխանական հաճախորդ։
Հեղափոխություն կոչվածը հնարավորություն տվեց Ալենին դուխով երևալ, սակայն հոգով սրտով նա միևնույն է «կատու» է՝ փիսոյական «դուխի» տեր։
Ալենի «կատու» դառնալը հերթական անգամ երևաց ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ:
Մի ժամանակ «Աղդամն իմ հայրենիքն է» գրությամբ նկարով էժանագին փիառ անող Ալենն օրերս ծպտուն չհանեց, երբ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարեց, թե բա «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը չի կարող գոյություն ունենալ։ Ըստ Ադրբեջանի «Ալենի»՝ կա Ադրբեջանի Ղարաբաղյան շրջան և կա դրա լեռնային մաս։ Գաֆարովան նաև ավելացրեց, որ այլևս չկա «Լեռնային Ղարաբաղի» խնդիր։
Այս ամենն Ալեն Սիմոնյանը նրա կողքը նստած լսում էր ու թվում էր, թե մի պատասխան պետք է տա։ Տվեց, բայց դա ոչ թե պատասխան էր, այլ ողորմելի մուրացկանություն։
Ալեն Սիմոնյանը, ով Հայաստանում փիառվում էր Աղդամի նուռը ձեռքին նկարվելով և «Աղդամն իմ հայրենիքն է» գրառումներ անելով, ծպտուն չհանեց ադրբեջանցի իր կոլեգայի ասածներին ի պատասխան՝ փաստացի համաձայնելով նիկոլական՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» քարոզչագծին։ Ալեն Սիմոնյանը միայն «դուխով» մուրաց խաղաղություն և ասաց, որ համաձայն են Ադրբեջանի առաջարկած 5 կետերին։
Ահա այսպիսին են այս առյուծ կտրած «կատուները»՝ քայլարածները։ Ներսում զորքի հետևում են թաքնվում ու առյուծ կտրում, իսկ դրսում քծնում ու նվաստանում ադրբեջանցիների մոտ։
Հայկ Ուսունց
Հ.Գ.։ ԱՊՀ միջոցառումների շրջանակներում բացի Ալեն Սիմոնյանից ներկա էին ՔՊ–ական այլ պատգամավորներ։ Մասնավորապես՝ Գուրգեն Արսենյանը։
Ինչպես հայտնի է, Գուրգեն Արսենյանը նիկոլենց «չսիրած» օլիգարխիատի ներկայացուցիչներից է, որին բերել են ԱԺ։ Որպես փողատեր։
Նախկին իշխանություններն էլ էին այդպես անում։ Փողատերերին բերում էին խորհրդարան ու հետները տանում դրսի այցերի ժամանակ, որպեսզի պաշտոնական միջոցառումներից դուրս փողային սպասարկում իրականացնեն։ Նախկինում դա անում էին Ջերմուկի Աշոտը, Լֆիկը կամ մյուսները։ Հիմա էլ գրեթե նույն մարդիկ են «ծախսիչները»։
Դատելով ամենից՝ Ալենն էլ նույն կայֆերի մեջ է հայտնվել։ Հունական Միկոնոս այցելում է Վիվառոյի տիրոջ հետ ու ամենայն հավանականությամբ՝ նրա փողերով։ Իսկ Ալմաթիում ԱՊՀ միջոցառմանն իր հետ տարել էր Արսենյան Գուրգենին։ Հուսով ենք՝ Արսենյանը քծիբություն չի արել ու ապահովել է Ալենի կոմֆորտը։ Համենայնդեպս մյուս Արսենյանը՝ Աշոտը, որը հիմա նիկոլական է դարձել ու որդուն կարգել Ջերմուկի քաղաքապետ, նախկինում քծիբություն չէր անում (հիմա էլ նիկոլենց մասով քծիբություն չի անում)։
Ինչու էր «կատու» դարձել Ալեն Սիմոնյանը