Կարծիք

31.03.2022 12:54


Պարզապես իմացեք, որ հակոբյան աննան «պաշտպանում է» միայն այն ծնողներին, ովքեր ընդունում են իր հրավերները

Պարզապես իմացեք, որ հակոբյան աննան «պաշտպանում է» միայն այն ծնողներին, ովքեր ընդունում են իր հրավերները

Պարզապես իմացեք, որ հակոբյան աննան «պաշտպանում է» միայն այն ծնողներին, ովքեր ընդունում են իր հրավերները, նրանց, ովքեր Եռաբլուրում անիծում են իր քաղաքական ընդդիմախոսներին, ու հետո նիկոլի նախընտրական պաստառը կախում իրենց որդիների նկարի կողքին ու սրբապատկերի պես շոյում։ Այ իրանք աննայի պաշտպանության ներքո են։

Մնացած բոլոր դեպքում, այն ծնողները, ովքեր իրենց չեն ընտրել, գրողի ծոցն են ուղարկել նրանց հրավերներն ու իրենց որդիների զոհվելու մեջ արդարացիորեն մեղադրում են նույն աննային ու նրա ամուսնուն, այդ ծնողների վրա քսի են տրվում ամենաանհայրենիք ու ամենաայլանդակ ֆեյքերը, ովքեր ոչ թե քննադատում, այլ ամենավերջին բառերով հայհոյում են այդ նույն ծնողներին։ Էս ամենը տիկին էրատոն «չի տեսնում ու չի լսում», «խաչիկը, վաչիկը, հրաչիկը, քաջիկը» երգի հնչյուններն ու պարող ծնողների օդում թափահարվող ձեռքերը խլացնում են իրականում պաշտպանության կարիք ունեցող ծնողների ձայնը...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը