Մեկնաբանություն

31.03.2022 11:56


Փաշինյան–Ալիև համատեղ խաղը շարունակվում է

Փաշինյան–Ալիև համատեղ խաղը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ապրիլի 6–ին հանդիպելու են Բրյուսելում։ Դրան նախորդել էր ՀՀ անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ իշխանությունները խոսել էին Արցախում էթնիկ զտումների վտանգից ու կոչ արել Ադրբեջանին ... անհապաղ սկսել բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ (փաստորեն ՆԻկոլի կոչն ու հանդիպումը մեկ եղավ. ա՛յ, ա՛յ ա՛յ)։

Մինչև այդ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Աժ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը ընդունելի էին համարել Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները, որոնց մեջ կարմիր թելով անցնում էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պահանջը։ Նիկոլենք համաձայնել են դրան։ Դա է պատճառը, որ Արարատ Միրզոյանը չի պատասպանում Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու հարցին՝ փաստացւ չբացառելով նման հեռանկարը։

Ուշագրավն այն է, որ երբ փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանը ԱԺ Եվրասիական հանձնաժողովի նիստում ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի իր համար ընդունելի չէ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը, ՔՊ–ականներ Վաղարշակ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Խաչատուր Սուքիասյանը «թռան» փոխնախարարի դեմքին, թե բա քո անձնական կարծիքն այստեղ մի հայտնիր։ Խաչատուր Սուքիասյանն ավելի հեռուն գնաց ու հայտարարեց, որ թուրքերն ու ադրբեջանիցներն իր համար եղբայր ժողովուրդ են (փոխնախարարի ասածները բալանսավորելու ու նիկոլական թուրքամետ գիծը պահելու համար)։

Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու քարոզը Նիկոլ Փաշինյանը վաղուց է տանում։ Պաշտոնապես դրա քարոզի մեկնարկը տրվեց 2020–ի նոյեմբերի 10–ից՝ պարտության ակտի ընդունումից հետո։ Այդ փուլից սկսած Նիկոլի ու Ալիևի համատեղ խաղը դարձավ «ափաշքարա»։

Ի դեպ, Նիկոլն ու Ալիևը համատեղ խաղում են ոչ միայն «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան» ծրագրի շրջանակներում, այլ նաև հակառուսական տիրույթում։ Ռուս խաղաղապահների դեմ Նիկոլն Ալիևի քարոզչամեքենայից ավելի սուր է հարձակվում։ Դա էլ է մտնում թուրքամետ օրակարգի մեջ։

Հետաքրքրական է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները շատ ավելի սինքրոնացան ու փոխլրացնող դարձան հայ–թուրքական շփումներից հետո։ Ակնհայտ է, որ հայ–ադրբեջանական գաղտնի բանակցությունների մոդերատորը Թուրքիան է։ Ասել է թե՝ մենք գործ ունենք ոչ թե հայ–թուրքական, այլ հայ–թուրք–ադրբեջանական բանակցությունների հետ, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը պայմաններ են թելադրում Հայաստանին։ Նիկոլը բավարարում է այդ պայմանները՝ թուրք–ադրբեջանական զույգից ակնկալելով իր իշխանության պահպանում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է պատերազմի վտանգից ու քարոզել ռուս խաղաղապահների դեմ։

Դատելով ամենից՝ Նիկոլն ուռճացնում է պատերազմի վտանգը և առաջ տանում այն միտքը, որ արցախահայությունն անպաշտպան է, քանզի խաղաղապահները վատն են։ Նիկոլը դա անում է, որպեսզի Ադրբեջանին զիջումները հետագայում արդարացնի «կյանքեր եմ փրկել» դեմագոգիկ բանաձևով։

Այս խորագրի վերջին նյութերը