Լրահոս

28.07.2011 12:12


Ստուգումնրը նպաստու՞մ են սննդի անվտանգության ապահովմանը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանն, անդրադառնալով այն խնդրին, որ տնտեսվարողներից մեծ թվով բողոքներ են եղել,  որ ծառայության ստուգումներն առանց նախազգուշացման են կատարվում, ասել է. «Մեր գերխնդիրը մարդկանց տուգանքի ենթարկելը չի, այլ սննդի անվտանգությունն ապահովելը։ Այժմ, շրջայցից առաջ մենք ներկայացնում ենք պահանջվող չափանիշները՝ նախազգուշացնելով, որ որոշ ժամանակ անց կատարվելու են ստուգումներ»։

Ինչ վերաբերում է սննդամթերիք ամվտանգության խնդրին, բանախոսը հիշեցրել է, որ Գումի շուկայի մսի վաճառակետերից վերցված 31 փորձանմուշներից 30-ի մեջ գտնվել էր վիրուսային հարուցիչ։ Այսօր, տուգանումների արդյունքում, նույն վաճառատեղերում իրավիճակն էապես բարելավվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը