Աշխարհ

31.03.2022 21:20


Գլոբալ տաքացման պատճառով հնագույն մումիաները հայտնվել են անհետացման վտանգի տակ

Գլոբալ տաքացման պատճառով հնագույն մումիաները հայտնվել են անհետացման վտանգի տակ

Չիլիացի գիտնականներն ահազանգում են․ գլոբալ տաքացման պատճառով հնագույն մումիաները հայտնվել են անհետացման վտանգի տակ։ Անոմալ անձրևների և քամու պատճառով մնացորդները դուրս են գալիս երկրի մակերես, գրում է The Guardian-ը։

Այս պահին Չինչորո ցեղի մումիաների մի մասը թաղված է գետնի տակ՝ Արիկայի ավազոտ բլրի վրա՝ Չիլիի նավահանգստային քաղաք Ատակամա անապատի եզրին: Այս տարածքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Անոմալ անձրևների և քամիների քանակի ավելացման պատճառով մումիաները, որոնց տարիքը մոտ յոթ հազար տարի է, սկսել են դուրս գալ երկրի մակերես: Հնագետները պարբերաբար պետք է նշեն այդ տարածքները և վերահուղարկավորեն մնացորդները:

Բացի այդ, մումիաներից մի քանիսը գտնվում է թանգարանում։ Նախկինում աշխատակիցները դժգոհում էին, որ օդի խոնավության բարձրացման պատճառով ցուցանմուշներում բակտերիաներն ավելի ակտիվացել են, ինչը մնացորդները վերածել է սև լորձի։

Չինչորոյի քոչվորների մնացորդները վաղուց համարվում էին աշխարհի ամենահին մումիաները։ Այնուամենայնիվ, 2022թ․ European Journal of Archaeology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Սադո հովտում (Պորտուգալիա) հուղարկավորությունները թվագրվում են մոտ ութ հազար տարի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը