Լրահոս

28.07.2011 11:07


«Ալ–Քայիդայի» ղեկավարը պաշտպանել է Սիրիայի ապստամբներին և կոչ արել պայքրել ոչ միայն Ասադի, այլ նաև Իսրայելի ու ԱՄՆ–ի դեմ

«Ալ–Քայիդայի» ղեկավարը պաշտպանել է Սիրիայի  ապստամբներին և կոչ արել պայքրել ոչ միայն Ասադի, այլ նաև Իսրայելի ու ԱՄՆ–ի դեմ

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, «Ալ–Քայիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Այման ազ–Զավահիրին Սիրիայի քաղաքացիներին կոչ է արել դուրս գալ ոչ միայն նախագահ Բաշար Ասադի դեմ, այլ նաև ընդդեմ ԱՄՆ–ի և Իսրայելի։

–Ամերիկան, որը  երկար  տարիների ընթացքում համագործակացել է Ասադի հետ, հիմա ասում է, թե պաշտպանում է Սիրիայի հասարակ ժողովրդին։ Բաշար Ասադը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ մահմեդականների դեմ պայքարում Ամերիկայի  գործընկերն է,–«gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել էր ազ–Զավահիրին։

Հիշեցնենք, որ նա «Ալ–Քայիդայի» ղեկավարն  է դարձել Ուսամա Բեն Լադենի մահից հետո։

–Ամերիկային և Բարաք Օբամային հասկացնել  տվեք, որ ձեր ապստամբությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ ջիհադի հաղթական դրոշը չի ծածանվել Երուսաղեմի վրա,–կոչ է արել «Ալ–Քայիդայի» առաջնորդը։

Այս խորագրի վերջին նյութերը