Լրահոս

28.07.2011 10:27


Լիբիան Մեծ Բրիտանիայից իր դիվանագետների վտարումն անօրինական է համարել

Լիբիան Մեծ Բրիտանիայից իր դիվանագետների վտարումն անօրինական է համարել

«Ռոյթերս» գործակալությունը փոխանցում է, որ պաշտոնական Տրիպոլին անօրինական է համարել Մեծ Բրիտանիայի տարածքից լիբիացի բոլոր դիվանագետների վտարումը, ինչպես նաև Միացյալ Թագավորության կողմից ապստամբներին որպես Լիբիայի օրինական իշխանություն ճանաչելը։

Չորեքշաբթի Բրիտանիայի իշխանությունը որոշում էր ընդունել վտարել լիբիացի բոլոր դիվանագետներին, որոնք գտնվում են թագավորության տարածքում։ «ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը հաղորդել է, թե Լիբիայի դեսպանին երեք օր է տրված, որպեսզի նա երկրից հեռանա։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ում եղած աղբյուրները հաղորդում են, որ մյուս յոթ դիվանագետներին ավելի շատ ժամանակ է տրամադրվել այն դեպքում, եթե նրանք ցանկանան հրաժարվել Լիբիայի ներկայիս իշխանություններից։

Այս խորագրի վերջին նյութերը