Թուքիայում կրկին ռուս զբոսաշրջիկների զանգվածային թունավորում է տեղի ունեցել
Հուլիսի 26–ին Թուրքիայի Ալանիա հանգստավայրի հիվանդանոց սննդային թունավորման ախտանիշներով 98 ռուս զբոսաշրջիկ է դիմել։
Ինպես հայտնում է «BBC»–ն, «Ռոստուրիզմ» ռուսական պետական զբոսարջային գործակալությունից հայտնում են, որ բոլոր զբոսաշրջկներին բժշկական օգնություն է ցուցաբերվել և դուրս են գրվել, բացի 8–ից, որոնց ևս պատրաստվում են այսօր դուրս գրել։
Միջադեպը տեղի է ունեցել «Club Gunes Garden» հյուրանոցում։ Դեպքից հետո երկրի առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների աշխատակիցները եկել են հյուրանոց և սննդամթերքից ու ջից փորձանմուշներ են վերցրել։
«Ռոստուրիզմի» կայքում գրված է, որ թունավորման պատճառների և բնույթի մասին կարելի է խոսել միայն փորձաքննությունից հետո։
Զբոսաշրջիկները փոխհատուցում են պահանջել, ինչպես նաև ուղեգրի երկարաձգում այնքան, որքան նրանք մնացել են հիվանդանոցում։
Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, որ թուրքական հանգստավայրերում զբոսաշրջիկները սննադային կամ ալկոհոլային թունավորումներով տեղափոխվում են հիվանդանոց։ Նախորդ անգամ ռուս 4 զբոսաշրջիկ նույնիկս մահացել էր։ Ընդ որում հատկանշական է, որ միջադեպերը տեղի են ունենում հենց ռուս զբոսաշրջիկների հետ։