Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այս օրերին պաշտոնական այցով Ադրբեջանում է, անդրադառնալով Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի արած վերջին հայտարարությանը, ասել է, թե ՀՀ նախագահը պետական գործչին ոչ հարիր հայտարարություն է արել, և որ Սարգսյանը հայ երիտասարությանը սադրանքի է պատրաստում։
«Հայ երիտասարդության ապագան խավար կլինի, նա միշտ մուգ ակնոցով կնայի այս իրադարձություններին։ Ղարաբաղյան հարցի լուծմանը Հայաստանը սխալ մոտեցում է ցուցաբերում։ Կարո՞ղ է արդյոք լինել այդպիսի մոտեցում։ Ի՞նչ է սա նշանակում։ Հայաստանը կարող է նույիսկ ցանկացած պահի Թուրքիայի դեմ պատերազմ սկսել, կարո՞ղ է արդյոք այդպիսին լինել պետական գործիչը։ Սարգսյանը կոպիտ սխալ է գործել, նրան անհրաժեշտ է ուղղել այդ սխալը, ներողություն խնդրել»,–հայտարարել է Էրդողանը։
Էրդողան. «Սարգսյանը պետք է ներողություն խնդրի»