Մեկնաբանություն

30.03.2022 13:35


Սրբխեչի ուլի դեմքով գորշ կարդինալը՝ Տիգրան Ավինյան

Սրբխեչի ուլի դեմքով գորշ կարդինալը՝ Տիգրան Ավինյան

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն իշխանափոխությունից հետո «դզվել» են։ Լավ են «դզվել»։ Ֆինանսապես։

Սրանք չէին տեսել պատից կախ, տեսան վզներից կախ։ Ձեռքները մտցրել են բյուջեի մեջ ու դուրս չեն հանում։

Նիկոլական թիմում կա հստակ շերտավորում՝ հեղափոխական օլիգարխներ, սպասարկող շերտ, չմոներ։

Չմոներին բաժին են հանում պարգևավճարներ ու մանր մունր հնարավորություններ։ Չմոների մեջ կան պատգամավորներ, նախարարության աշխատակիցներ և այլն։

Սպասարկողները չմոներից համեմատաբար շատ են փող փախցնում, քանզի շփվում են ու ֆինանսապես առնչվում վերևի շերտի՝ հեղափոխական օլիգարխների հետ։ Դե իսկ վերևում փողը հոսում է հորդառատ անձրևի պես։

Սուրեն Պապիկյանն իրենն ունի, Ալեն Սիմոնյանն՝ իրենը, Խաչատուր Սուքիասյանն՝ իրենը, մյուսներն՝ իրենցը։

Նիկոլի նեղ «կռուգի» մեջ առանձնանում է մեկը, ով, իբր, քաղաքականության ու բիզնեսի անհամատեղելիության պատճառով չհայտնվեց ՔՊ–ի պատգամավորական ցուցակում։ Դա Տիգրան Ավինյանն է՝ սրբխեչի ուլի տեսքով այդ երիտասարդը։

Բիզնեսի ու քաղաքականության տարանջատման թեմայով նրա խոսքն ամենադեմագոգիկն է, ամենաերեսպաշտականը, քանզի ինքը բիզնեսի ու քաղաքականության սերտաճման մարմնավորումն է դարձել։ Նիկոլը սրան տվել է գորշ կարդինալի ֆունկցիա ու արհեստականորեն հզորացնում է ֆինանսապես։

Տիգրան Ավինյանի անվան հետ է կապվում կապի ու համացանցային բիզնեսի ոլորտում խլոցիի, փայ բախշոցիի պատմությունը։ Ավինյանին խցկել են նաև պետական ռեկետով վերցրած Քաջարանի պղնձամոլիբդենայինի մեջ։ Նա նաև բանկային ոլորտում է հայտնվել։ Ավինյանը ստվերային իր այս ֆունկցիաները համատեղում է Երևանի քաղաքապետարանը փաստացի կառավարելու հետ։

Նրանք, ովքեր առնչվում են քաղաքապետարանի գործունեության հետ շատ լավ գիտեն, որ մեխի գլուխ քաղաքագլուխը ոչինչ չի որոշում։ Բոլոր էական հարցեը քննարկվում են Տիգրան Ավինյանի հետ։ Եվ այս ամենը բաց ու թափանցիկ գործելու մասին ճամարտակող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Հեղափոխական ցինզիմն ու փարիսեցիությունը հենց այսպես է լինում։

Թե ինչու են Տիգրան Ավինյանին տեղափոխել ստվեր, կարելի է կռահել։ Նրան երևի ուզում են հեռու պահել հարվածներից, համ էլ՝ հնարավորություն տալ Նիկոլի փողերը կառավարել՝ չերևալով։

Ինչ մնում է քաղաքապետարանի աշխատանքներին միջամտելուն, ապա Ավինյանին ուզում են Երևանի քաղաքապետ դարձնել ու «էս գլխից» նրան ապօրինաբար լծակներ են կցում ու ֆինանսական հնարավորություններ ընձեռում։ Ահա այսպիսի «սրբխեչի ուլ»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը