Լրահոս

28.07.2011 10:06


Ուժգին տապը ԱՄՆ–ում արդեն 64 մարդու կյանք է խլել

Ուժգին տապը ԱՄՆ–ում արդեն 64 մարդու կյանք է խլել

«Daily Mail» պարբերականը, հղում անելով ազգային օդերևութաբանական ծառայությանը, հայտնել է, որ ԱՄՆ–ի տարածքի 15 նահանգներում հաստատված անբնական շոգի հետևանքով անցած շաբաթվանից զոհերի թիվը հասել է 64–ի։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն, ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհերի մասին։

Օդերևութաբանների տվյալներով՝ մի շարք տարածքներում ջերմաստիճանը գերազանցել է Ֆարենհայթի սանդղակով 900 աստիճանը (320C), բայց բարձր խոնավության պատճառով այն զգացվել է 100–1100–ին (37–430C) համարժեք։

Շոգից զոհվածների մեծ մասն ապրում էին ԱՄՆ–ի կենտրոնական՝ Օկլահոմա, Կանզաս, Միսսուրի և Իլինոյս նահանգներում։

Մասնագետների խոսքերով՝ ներկայումս ջերմաստիճանը մի փոքր իջել է, սակայն հավանականություն կա, որ հաջորդ շաբաթ տարածաշրջանի մի մասը կրկին կհայտնվի ուժեղ անտիցիկլոնի ազդեցության ներքո։

Այս խորագրի վերջին նյութերը