Լրահոս

27.07.2011 17:53


Բրիտանացի դիզայներն իր շներին 50 հազ. ֆունտ է կտակել

Բրիտանացի դիզայներն իր շներին 50 հազ. ֆունտ է կտակել

Բրիտանացի դիզայներ Ալեքսանդր Մաքքուինը, ով ինքնասպան էր եղել 2010թ. փետրվարին, իր սիրելի շներին 50 հազ. ֆունտ ստեռլինգ՝ ավելի քան 56 հազ. եվրո է կտակել։ Դա նրա վերջին ցանկությունն է եղել։ Նրա կողմից ստորագրված փաստաթղթում ասված է, որ ցանկանում է իր շներին մինչև նրանց կյանքի վերջն ամեն ինչով ապահովել։ Դիզայները 3 շուն ունի՝ Մինտեր, Կալլում և Ջուս։ Նա նրանց հետ շատ էր կապված։ Նա իր վերջին ցանկության մեջ հարազատներին խնդրել է արժանապատիվ հոգատարություն ցուցաբերել շների հանդեպ։ Շներից բացի, կտակում հիշատակվում է նաև դիզայների քրոջ, եղբայրների և զարմիկների, տնտեսուհու և տնային կառավարչի, ինչպես նաև բարեգործական մի քանի կազմակերպությունների անունները։

Դիզայների կարողությունը գերազանցում է 16 մլն ֆունտը։

Այս խորագրի վերջին նյութերը