Լրահոս

30.03.2022 09:22


Սյունիքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Toyota Vitz-ը. կա վիրավոր

Սյունիքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Toyota Vitz-ը. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Ֆ. Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մեղրիի մաքսակետ-Երևան Մ-2 միջպետական ճանապարհի 14-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 61-ամյա Ս. Դավթյանի վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է Մեղրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը