Քաղաքական

29.03.2022 19:01


Առուշանյանին՝ համայնքապետ լինելու հնարավորությունից զրկելու որոշման հետ պաշտպանները համաձայն չեն. վճիռը կբողոքարկվի

Առուշանյանին՝ համայնքապետ լինելու հնարավորությունից զրկելու որոշման հետ պաշտպանները համաձայն չեն. վճիռը կբողոքարկվի

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին համայնքապետ լինելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելու որոշման հետ պաշտպանները համաձայն չեն։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։

Հետագա գործողությունների մասին Մելքոնյանը չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել. «Ես հավատացնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը։ Դատարանն Առուշանյանն արդարացրել է մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ 8 ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։

Այս խորագրի վերջին նյութերը