Լրահոս

29.03.2022 22:31


Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022» մրցույթում ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչի վերջում

Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022» մրցույթում ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչի վերջում

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում վերջին՝ 17 համարի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է մրցույթի պաշտոնական կայքէջում:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Մրցույթը 2022-ին կանցկացվի Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում։

Այս խորագրի վերջին նյութերը