Քաղաքական

29.03.2022 15:11


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերթական փորձանքն է. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերթական փորձանքն է. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերթական փորձանքն է։ Ես չեմ հասկանում, թե ինչպես է գործող իշխանություններին հաջողվում նման կադրեր գտնել։ Այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ բանակում ծառայության ժամանակ Պապիկյանը դատապարտվել է խուլիգանության համար։ Հակոբյանը համոզված է, որ նման մարդիկ չեն կարող եւ չպետք է ընդհանուր որեւէ բան ունենան պաշտպանության նախարարության հետ։

Խոսելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված՝ Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված իրավիճակի մասին՝ քաղաքական գործիչը նշել է, որ Ադրբեջանը, փաստորեն, տարածաշրջանի միակ երկիրն է, որը բացահայտ աջակցել է Ուկրաինային։ Այդ աջակցությունը որոշ դեպքերում ցուցաբերվել է նաեւ թաքուն։ «Այս առումով ես չեմ կարող չգովել թուրքական դիվանագիտությունը։ Թուրքիայի կողմից առաջնորդվող Ադրբեջանը, ըստ էության, միակ երկիրն էր, որը թիկունքից հարված է հասցրել Ռուսաստանին»,-ասել է Հակոբյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը