«Իմ որդու արյունը չի վաճառվում»․ զոհված հերոսների հարազատներն արձագանքում են Աննա Հակոբյանի խնջույքին
Օրերս Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել և գրառում կատարել զոհված զինվորների հարազատների հետ անցկացրած միջոցառման մասին։ Ավելի ուշ համացանցում տարածվեցին խնջույքի տեսագրությունները՝ երգ ու պարով, ինչը մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում, հատկապես զոհված տղաների հարազատների շրջանում։ Շատերն էին տարկուսանք, ցավ ու վրդովմունք արտահայտել, թե ինչպես կարելի է ընդունել պարտության ու ողբերգության մեղավորների և պատասխանատուների հրավերը, դեռ մի բան էլ հաց կիսել նրանց հետ և ուրախանալ։
Անկախ-ն այս թեմայի շուրջ զրուցեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հարազատների հետ, որոնցից շատերը տեղի ունեցածից շոկի մեջ են։
«Այս իշխանությունները զրոյացրեցին թե՛ 90-ականներին իրենց արյունը թափած տղաների գործը, թե՛ քառօրյայի և առավել ևս՝ 44-օրյա պատերազմի։ Ինչպե՞ս կարելի է այդքան արժեզրկել, ցածրանալ, բաժակ բարձրացնել սեփական եղբոր, որդու, ամուսնու սպանողի հետ։ Երբեք ոչ մի գումար, ոչ մի ռեստորան ու ուտելիք չի կարող արդարացնել այդ քայլը և չի կարող փոխարինել իմ եղբորը։ Շատ ցավալի է։ Իսկ ինչ վերաբերվում է պարելուն, ուղղակի բառեր չեմ գտնում զայրույթս արտահայտելու։ Դա ուղղակի ծաղրանք էր զոհվածների ծնողների նկատմամաբ»,-ասում է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկը։
Հերոս նահատակ Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, նույնպես տեղի ունեցածը խայտառակություն է համարում։ Ասում է՝ ոչ մի կերպ ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ոնց կարելի էր նման իշխանության հրավերն ընդունել։
«Իմ որդու արյունը չի վաճառվում»,-ասում է տիկին Արմինեն,-այն թափվել ու շաղախվել է Արցախի սուրբ հողի հետ, այն անգին է, ինչպես Արցախս,-ասում է նա»։
Էլիզավետա Բուդաղյանը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, կամավոր Արման Օհանջանյանի մայրը, որը նույնպես շատերի պես շոկի մեջ է ընկել՝ տեսնելով այդ լուսանկարներն ու տեսանյութերը, ասում է․ «Երբ մենք որդեկորույս ծնողներով հանդիպում ենք, երբեմն կարողանում ենք խոչընդոտեր հաղթահարելով ծիծաղել, չնայած հաջորդ վայրկյանին մեզ մեղավոր ենք համարում այդ ծիծաղի համար։ Բայց դա չի նշանակում, որ իրավունք չունենք ժպտալու, ծիծաղելու, հատկապես նրանք, ովքեր ունեն փոքր երեխաներ, նրանք պարտավոր են ժպտալ։ Եթե կարողանում են ժպտալ, ծիծաղել, պարել, դա խնդիր չէ, բայց այստեղ կա մի ԲԱՅՑ՝ ու՞մ հետ են նրանք ուրախացել, պարել, հաց կիսել։ Ես իմ էջում ֆլեշմոբ եմ սկսել և ասում եմ՝ այն ծնողը, որը մասնակցել է այդ խայտառակությանը, ինքն արժանի չէ իր երեխուն։ Թող ինձ կացնահարեն, անիծեն, նորից եմ ասում՝ ինքն արժանի չէ իր երեխուն, եթե Փաշինյանի ու նրա ոհմակի, նրա ստրուկների, նրա զոմբիների հետ մի սեղանի շուրջ նստում է»։
Ելիզավետա Բուդաղյանի խոսքով՝ ժամանակին իրենց հետ կապվել էր Լենա Նազարյանի խորհրդականը և հայտնել, թե ուզում են այցելել իրենց տուն։ «Ամուսինս ասաց՝ ո՛չ ձեզ ենք ուզում տեսնել, ո՛չ էլ ձեզանից որևէ բան ենք ուզում։ Մենք արգելեցինք, որ նրանք մեր տուն ոտք դնեն։ Մինչև մեռնելս ես Փաշինյանին, նրա զոմբիներին ու ընտրողներին համարելու եմ մեր երկրի թիվ մեկ թշնամին։ Մինչև մեռնելս չեմ ներելու նրանց, նրանք դեռ պիտի պատասխան տան»։
44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող Վահե Եղիկյանի մայրը՝ Կարա Մուրադյանը, որը ղեկավարում է նաև հերոսների հիշատակը հավերժացնող «Հավերժ» ՀԿ-ն, ասում է, որ հարգելով իրենց տղաների հիշատակը՝ փորձում է զուսպ արտահայտվել, որովհետև ամեն դեպքում նրանք էլ մայր են, ծնող են, բայց այն, ինչ տեսել է տարածված տեսանյութում, մեծ հիասթափություն ու ցավ է իրեն պատճառել։
«Եթե իրենք գտել են, որ դա է ճիշտը, թող էդպես էլ շարունակեն։ Բայց ինձ համար դա ճիշտ չի, մեր տղաների հիշատակը չհարգողների հետ ո՞նց կարելի է հաց կիսել, նստել մի սեղանի շուրջ։ Ես Մարտի 8-ի միջոցառում էի կազմակերպել՝ միաժամանակ նշելով «Հավերժի» մեկամյակը, որին մասնակցում էր շուրջ 200 մայր, և ինձ համար նրանց քաղաքական հայացքները կարևոր չէին, ինձ համար բոլորը մայր են, բոլորը երեխա են կորցրել, բայց որ իրենք չեն հարգում իրենց երեխու շիրիմը, ի՞նչ կարող եմ ասել։ Մեծ ցավ եմ ապրում, բառեր չունեմ ուղղակի ասելու»։
Հերոս Դավիթ Խաչատրյանի մայրը՝ Նառա Խաչատրյանը, նշում է, որ դա անհավատալի, աննորմալ երևույթ էր, որը չի կարող տեղավորվել բանական մարդու ուղեղում։
«Միշտ փորձում եմ չխառնվել ոչ մեկի ապրելակերպի մեջ Բայց սա ուղղակի անհավատալի բան է։ Ո՞նց կարելի է ամեն մի հրավիրողի հրավերն ընդունել։ Միգուցե գժվե՞լ են այդ մարդիկ։ Չգիտեմ, ուղեղումս չի տեղավորվում»։
44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հետախույզ Համլետ Հովհաննիսյանի մայրը՝ Գոհար Կիրակոսյանը, չի կարողանում հասկանալ, թե ի՞նչը կարող է այդ ծնողներին կապել այս իշխանություն կոչվածի հետ։ «Գուցե իրենք էլ են զոմբիացած, գուցե ուրիշ տեղ են մեղավորներ փնտրում։ Ես չեմ ընդունում ո՛չ ներկայիս, ո՛չ էլ նախկին իշխանություններին, բոլորն էլ հավասարապես մեղավոր են մեր վիճակի համար, այնքան հիասթափված եմ, որ նրանց ձայնն անգամ չեմ կարողանում լսել։ Իսկ որդեկորույս ծնողներն իրենք են որոշում` ինչպես ապրեն իրենց հետագա կյանքը. ոմանք իրենց կարգավիճակն անընդհատ շահարկում են շահադիտական նպատակներով, ոմանք անընդհատ իրենց են գովազդում` իրենց որդիների շիրիմների մոտ հատուկ դիրք ընդունած նկարվելով` ի տես բոլորին, ոմանք էլ լուռ տառապում են. ես այս վերջինների թվին եմ պատկանում։ Հետևությունները, կարծում եմ, կարող եք անել»։
Զոհված հերոս զինծառայող Էրիկ Աբրահամյանի մայրն էլ՝ տիկին Հայկուհին, հոգու խորքում հույս է փայփայում, որ այդ մայրերը պարզապես մոլորյալներ էին, որոնք գուցե չգիտեին, թե ուր են գնում։ «Բայց եթե իմացել են, որ դա Աննայի հրավերն է, ուղղակի պիտի մերժեին։ Խղճում եմ այդ մայրերին, չգիտեմ ինչ ասել»։
44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Ռոբերտ և Արտյոմ Հովհաննիսյանների մայրը՝ տիկին Նարինեն, ասում է, որ իզարմացած է այդ ծնողների ժպտադեմ ու հիացած հայացքներից։ «Ճիշտ է, այդ մայրերն էլ են շատ տառապել, տանջվել, բայց իրենք չպիտի գնային, թող Աննան մնար մենակ իր միջոցառման հետ։ Աննան էտ ի՞նչ եղավ, որ զոհվածների հարազատներին հավաքի, մի հատ էլ խոսի, նրանք էլ հիացած լսեն։ Չգիտեմ, ես զարմացած եմ։ Կյանքում ո՛չ Նիկոլին կներեմ, ոչ իր ընտանիքին, ո՛չ թուրքի հետ բարեկամություն կանեմ, ոոչ էլ թևերս կտնկեմ, կպարեմ։ Թող Աստված որոշի Նիկոլի ու իր ընտանիքի պատիժը, մյուս բոլոր եղավորներինն էլ հետը»։
44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գոռ Երմալովյանի քույրը՝ Լիլիթը, ցավ է ապրում՝ տեսնելով այսքան պառակտված հասարակություն, որտեղ միայն տարակարծություններ են։
«Ես, լինելով զավակ, արդեն ցավոք ու հպարտորեն՝ նաև Հերոսի քույր, առաջին հերթին հաշվետու եմ խղճիս, յուրաքանչյուր արարքում, ինչպես եւ ցանկացածը։ Մեկուկես տարի ապրելով այս իրականության մեջ ու տեսնելով անսպասելին, տեսնելով ներսի անհաշտությունը, անտարբերությունը, տեսնելով մարդկանց չարությամբ լցված, երբ փոխարենը պիտի մի բուռ դառնայինք, աջակցեինք միմյանց, պարզապես այլեւ չեմ զարմանում ոչնչից։ Ուզում եմ միայն նշել, որ թե՛ եղբայրս և թե՛ մյուս բոլոր խիզախ տղաները, ովքեր իրենց կյանքերը չխնայեցին հանուն մեզ, հանուն հայրենիքի, հանուն ապագա սերունդների, նրանք երբեք չեն պառակտվել, կռվել են մինչև վերջ մի գաղափարի համար՝ ամուր ու հզոր հայրենիքի կարոտով։ Այդ պատճառով ես միայն մի բան եմ ուզում՝ տեսնել գիտակից, միասնական ժողովուրդ, ունենալ արժանի ղեկավար, ով կօգնի ազգին ոտքի կանգնել»։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Աննա Հակոբյանի խնջույքին մասնակցելու համար կապ են հաստատել պատերազմում զոհված զինծառայողների ավելի քան 3000 մոր կամ կնոջ հետ, սակայն ընդամենը մի քանի տասնյակն են համաձայնել մասնակցել։ Իշխանության քարոզչամեքենան միջոցառումը փորձեց ներկայացնել իր օգտին՝ ցանկանալով ստեղծել տպավորություն, թե իբր Աննա Հակոբյանն ընդունված է զոհվածների հարազատների կողմից, սակայն հասարակության և հատկապես զոհվածների հարազատների արձագանքները հակառակը վկայեցին։