Լրահոս

27.07.2011 17:26


Հարյուրամյա ամերիկուհին հաղթել է գեղեցկության մրցույթում

Հարյուրամյա ամերիկուհին հաղթել է գեղեցկության մրցույթում

ԱՄՆ–ի Ալաբամա նահանգում տեղի է ունեցել տարբեր ծերանոցներ ներկայացնող թոշակառուների գեղեցկության մրցույթ։ Թագի համար պայքարին մասնակցել են նահանգի մի շարք ծերանոցներ ներկայացնող 75 թեկնածուներ։ Եզրափակիչ է անցել ընդամենը 10 մասնակից, որոնք պետք է ժյուրիի առջև ներկայանային ու պատմեին իրենց կյանքի պատմությունը։

Հաղթանակը շնորհվել է 100-ամյա Ֆելմա Շրիմշայերին, ով ապրում է Անդալուսիա քաղաքի ծերանոցում։ Նա ժյուրիին ցնցել է իր կյանքի պատմությամբ։ Տարեց կինը պատմել է իր ճանապարհորդությունների մասին, այն մասին, թե ինչպես է Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ծառայել բանակում և այլն։

Հաղթանակի կապակցությամբ նրան, ըստ ավանդույթի, շնորհվել է թագ, ծաղկեփունջ և համապատասխան պատվոգիր։

Այս խորագրի վերջին նյութերը