Մեկնաբանություն

28.03.2022 22:32


Հանձնված Արցախը, «30 տարվա թալանի» փչացած պլաստինկան և պալատական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի երկրորդ երջանկությունը

Հանձնված Արցախը, «30 տարվա թալանի» փչացած պլաստինկան և պալատական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի երկրորդ երջանկությունը

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո գերխաղաղասիրական հայտարարություններով էր հանդես գալիս։ Իր կինն առաջարկում էր փամփուշտները ձուլել և զարդեր սարքել, իսկ ինքը Ալիևին հռչակել էր կիրթ ու կառուցողական։

Փաշինյանը խաբում էր, թե իբր չի բանակցում Արցախի հարցով, բայց իրականում բանակցում էր։ Մի պահից սկսած նա խոստովանեց, որ բանակցում էր՝ ասելով, որ Ալիևը ուզում է հարցի լուծում և այլն, այլն, և այլն։

Նիկոլի «խաղաղասիրական» քաղաքականության գագաթնակետն այն էր, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին, Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին։

Նիկոլն իր «խաղաղասիրությամբ» բերեց պատերազմ ու պարտություն։ Այդ ամենը նա արդարացրեց «30 տարի թալանել էին, ես ի՞նչ կարող էի անել» փչացած պլաստինկան պտտեցնելով։ Թե քանի ոչխար հավատաց նրա այդ խոսքերին, կարելի է մոտավորապես հաշվել։ «Հպարտների» մի մասն, իրոք, այդ կուտը կերավ կամ էլ իրեն ավանակի տեղ դրած հավատաց այդ «30 տարվա թալանի» փչացած պլաստինկային։

Դե եթե օգտագործում են այդ պլաստինկան, ուրեմն հավացացող կա, բայց երբ «30 տարվա թալանի» պլաստինկան պտտեցնում է ՀՀ առաջին օլիգարխ և ներկայումս պալատական օլիգարխ–պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դա արդեն ծիծաղելի էլ չէ։

Երբ Խաչատուր Սուքիասյանն է «30 տարվա թալանից» խոսում, նույնիսկ Նիկոլի ջուջուլակերներն են զարմանում։ Քանզի անգամ հավերն են հիշում, որ վերջին 30 տարվա ընթացքում Սուքիասյանը եղել է սուպերնախարար Վանո Սիրադեղյանի հովանավորյալ օլիգարխը (դա, իհարկե, չխանգարեց Սուքիասյանին ուրանալ Վանոյին)։

Մինչև 1998–ի իշխանափոխությունը Սուքիասյանը թիվ մեկ օլիգարխն էր, ով նաև սափրագլուխ թիկնապահներով շրջելու հայկական օրենսդիրն է։

1998–ի իշխանափոխությունից հետո նա փախավ, բայց հետո լեզու գտավ օրվա իշխանությունների մի թևի հետ ու շարունակեց իր բիզնեսը, նույնիսկ ծաղկեցրեց այն։ Ճիշտ է, նա այլևս թիվ մեկ օլիգարխը չէր, բայց իրեն շատ լավ էր զգում, իրեն չէին նեղում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ընդառաջում էին։

2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Սուքիասյանը փորձ արեց վերականգնել իր թիվ մեկ օլիգարխի երբեմնի կարգավիճակը։ Սակայն դա չստացվեց ու նա կրկին փախավ։ Հետո գործարքի արդյունքում վերադարձավ ու ամեն ինչ անում էր, որ Սերժ Սարգսյանն իրեն լավ աչքով նայի։ Նայում էր։ Նույնիսկ «Ռոսիա Մոլի» բացմանը մասնակցեց (Սուքիասյանի դեմքը շողում էր Սերժ Սարգսյանի ներկայությունից)։

Հետո եղավ 2018–ի «թավիշը»։ Սուքիասյանի բախտը կրկին ժպտաց, ու հիմա նա Նիկոլին կից թիվ մեկ օլիգարխն է։ Այս իշխանությունների թալանի մասին արդեն ոչ թե լեգենդներ, այլ իրական պատմություններ են պտտվում։ Ու այսքանից հետո երբ Սուքիասյանն արդարացնում է Արցախի հանձնելը «30 տարվա թալանով», հասկանում ես, որ «նագլոստը», իրոք, երկրորդ երջանկությունն է։

Լիակատար երջանկության համար Սուքիասյան Խաչատուրին թուրքական օրակարգի կյանքի կոչումն է պակասում։ Դա է պատճառը, որ այսօր ԱԺ–ում կայացած հանձնաժողովի նիստում նա դիմեց թուրքերին, ադրբեջանցիներին, մեր տարածաշրջանի մյուս ժողովուրդներին՝ նրանց անվանելով եղբայրներ։ Եղբայրների առումով Խաչատուրն անկեղծ էր։ Սրանք Արցախն էլ են նույն անկեղծությամբ բեռ համարում։ Նիկոլներ են, ինչ ասես։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը