Լրահոս

27.07.2011 16:41


Բրիտանիան հեռացնում է իր տարածքում գնտվող լիբիացի բոլոր դիվանագետներին

Բրիտանիան հեռացնում է իր տարածքում գնտվող լիբիացի բոլոր դիվանագետներին

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը հաստատել է այն տեղեկատվությունը, որ երկրից հեռացվում են լիբիացի բոլոր դիվանագետները։ Ակնկալվում է, որ մոտակա ժամանակները Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որտեղ կպարզաբանի այս ամենը։

Տեղեկացնենք, որ 2011թ. գարնանը Մեծ Բրիտանիան հեռացրել էր Լիբիայի դեսպանության որոշ աշխատակիցների, իսկ մայիսին Լիբիայի դեսպան Օմար Ջելբանը հայտարարվել էր «անցանկալի անձ»։

Պաշտոնական Լոնդոնը պայքարում է Քադաֆիի հեռանալու համար, և դիվանագետներին երկրից հեռացնելն ըստ երևույթին պետք է որ էլ ավելի մեծացնի ճնշումը նրա վրա։

Այս խորագրի վերջին նյութերը