Իշխանության նպատակը մեկն էր՝ Առուշանյանը չկարողանա ղեկավարել իր համայնքը․ Ալեքսանյան (տեսանյութ)
Քաղաքական իշխանության ամբողջ նպատակը Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատազրկելու և առահասարակ այս գործով նման արդյունքի հասնելը ընդամենը ուներ մեկ նպատակ՝ որպեսզի Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել իր համայնքը։ Այս մասին Գորիսի դատարանի բակում լրագրողներին ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ամբողջ նպատակը դա էր, բոլորը գիտեն, որ Առուշ Առուշանյանը անմեղ է, բոլորը գիտեն, որ Առուշանյանը երբեք իր սկզբունքերին դեմ չէր գնա և որևէ տեսակի հանցանք չէր կատարել և այսօր բոլորը նիստերի դահլիճում համոզվեցին, որ այն ընտրական հանցագործությունները, որոնք Առուշանյանին մեղասգրվել էին՝ ապօրինի էին»,-ասաց Ալեքսանյանը։
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Առուշ Առուշանյանի նկատմամբ պատիժ սահմանեց 6 ամիս 18 օր ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Մանրամասները՝ տեսանյութում։