Քաղաքական

28.03.2022 15:05


ՌԴ-ի և Բաքվի երկխոսությամբ Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծմանը սպասելը քաղաքական միամտություն է․ Հայկ Մամիջանյան

ՌԴ-ի և Բաքվի երկխոսությամբ Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծմանը սպասելը քաղաքական միամտություն է․ Հայկ Մամիջանյան

Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական երկխոսության միջոցով Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծմանը սպասելը քաղաքական միամտություն է. Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ վերահսկողության մեծ տոկոսը փոխանցվել է Թուրքիային։ Ուստի միամտություն է կարծել, որ Ղարաբաղում իրավիճակը կարող է լուծվել ռուսական և ադրբեջանական կողմերի երկխոսության հիման վրա։ «Իրական պատասխանները կարող են հայտնվել միայն Մոսկվայի և Անկարայի միջև բանակցությունների արդյունքներից հետո, որոնք սարի հետևում չեն։ Ղարաբաղում արդեն կասկածներ չունեն, որ Հայաստանի իշխանությունները վերջնականապես լվացել են ձեռքերը: Հայաստանի իշխող վերնախավի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ միայն թոզ փչելու համար են՝ ոչ ավելին»,-նշեց ընդդիմադիրը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը