Լրահոս

28.03.2022 20:45


Մունդիալի մասնակից 20 երկրների անուններ արդեն հայտնի են

Մունդիալի մասնակից 20 երկրների անուններ արդեն հայտնի են

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության մասնակից թիմերի մեծամասնությունն արդեն հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մունդիալին, որը կկայանա 2022 թվականի նոյեմբերին, կմասնակցեն հետևյալ թիմերը` Կատար, Գերմանիա, Դանիա, Բրազիլիա, Բելգիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Իսպանիա, Սերբիա, Անգլիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ, Արգենտինա, Իրան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, Ուրուգվայ, Էկվադոր, Կանադա:

Այժմ աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը նվաճել է 20 երկրի հավաքական: Մունդիալին կմասնակցի 32 երկիր:

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Կատարում: Պատմության մեջ առաջին անգամ Մունդիալը կանցկացվի ձմռանը` նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:

Այս խորագրի վերջին նյութերը