Կոտայքի մարզում բախվել են հեռուստաընկերության օպերատորի Opel Zafira-ն և «Զովք» սուպերմարկետի աշխատակցի ՎԱԶ 2112-ը
Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վարդան Գրիգորյանի վարած Opel Zafira մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Տոնոյանի վարած ՎԱԶ 2112 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կ. Տոնոյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Էլեն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին։
Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդներից Վ. Գրիգորյանն աշխատում է «Հ2» հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր, Կ. Տոնոյանը՝ «Զովք», իսկ վիրավոր Է. Հարությունյանը՝ «Կայզեր» սուպերմարկետներում։